top of page

Պատկերասրահի օգնական

Ադամյան Հովսեփյան Կուրատորական Պրակտիկան (ԱՀԿՊ) փնտրում է մոտիվացված և եռանդուն պատկերասրահի օգնական՝ թիմին միանալու համար: Որպես պատկերասրահի օգնական, դուք վճռորոշ դեր կխաղաք մեր ամենօրյա գործունեությանն աջակցելու, ցուցահանդեսների և միջոցառումների հաջող կազմակերպման գործում: Այս պաշտոնը հիանալի հնարավորություն է տալիս ընկղմվել կուրատորական արվեստի մեջ և համագործակցել միջազգային մասնագետների հետ:

 

Աշխատանքային պարտականություններ

  • Վարել պատկերասրահի գույքագրման և հաճախորդների տվյալների բազա:

  • Իրականացնել հետազոտություն նկարիչների վերաբերյալ՝ բացահայտելու հնարավոր համագործակցությունները և ցուցահանդեսային հնարավորությունները:

  • Աջակցել մեր սոցիալական մեդիա հարթակների կառավարմանը՝ ցուցահանդեսների, այլ իրադարձությունների և նկարիչների վերաբերյալ նյութերի հրապարակմամբ:

  • Համագործակցել պատկերասրահի թիմի հետ՝ ցուցահանդեսների և գալիք իրադարձությունների վերաբերյալ տպավորիչ մամուլի հաղորդագրություններ, տեղեկագրեր և էլեկտրոնային փոստով մարկետինգային արշավներ մշակելու համար:

  • Աջակցել պատկերասրահի միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը, ինչպիսիք են ցուցահանդեսների բացումները, նկարիչների զրույցները և սեմինարները:

  • Ողջունել այցելուներին և տրամադրել տեղեկատվություն ընթացիկ ցուցահանդեսների մասին՝ պատասխանելով հարցումներին:

  • Նպաստել պատկերասրահի տարածքի ընդհանուր պահպանմանը՝ ապահովելով վերջինիս կոկիկ, ներկայանալի ու գրավիչ տեսքը:

 

Պահանջներ

  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ անգլերենով և հայերենով:

  • Սոցիալական մեդիա հարթակների և բովանդակության ստեղծման գործիքների իմացություն:

  • ՈՒշադրություն մանրուքների նկատմամբ և բազմաթիվ առաջադրանքներ արդյունավետ կառավարելու ունակություն:

  • Ուժեղ կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ:

 

Պատկերասրահի ժամեր՝ չորեքշաբթի - շաբաթ 12:00-20:00, երբեմն հավելյալ երեկոյան ժամեր:

Դիմումի ցուցումներ. 

Դիմելու համար խնդրում ենք info@atamianhovsepian.art էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր ինքնակենսագրականը ուղեկցող նամակով՝ թեմայի տողում նշելով «Gallery Assistant»:

bottom of page