top of page
587786267_18494950726074009_6519097427420480639_n.jpg

ԱՀԿՊ և ՀԳՊԱ կացության ծրագիր.

Դիմելու վերջնաժամկետ Փետրվար 28, 2026 թ

Կացության ժամանակահատված  2026 թ գարուն-ամառ, երկու շաբաթ Նյու Յորքում, այնուհետև չորս շաբաթ Երևանում:

Խոսակցական անգլերենի իմացությունը պարտադիր է։ Կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները հարցազրույց կանցնեն անգլերենով:

Ադամյան Հովսեփյան Կուրատորական Պրակտիկան (ԱՀԿՊ) Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հետ համատեղ հայտարարում է արվեստի կացության ծրագիր Ակադեմիայի՝ Հայաստանում ապրող և ստեղծագործող ուսանողների և շրջանավարտների համար (վերջին հինգ տարվա շրջանավարտ): 

 

Ընտրված մասնակցի համար կացության առաջին երկու շաբաթը կանցնի Նյու Յորքում՝ հնարավորություն տալով ծանոթանալու քաղաքի թանգարաններին ու արվեստային միջավայրին՝ հաստատելով մասնագիտական կապեր։ Հայաստան վերադառնալուց հետո մասնակցը ստեղծագործական ընթացքը կշարունակի ևս չորս շաբաթ Երևանում։ Այդ ընթացքում անհրաժեշտ կլինի ստեղծել նոր աշխատանք և իրականացնել դրա համար պահանջվող հետազոտությունը։​

Ընտրված դիմորդը կստանա ավիատոմս, բնակարան Նյու Յորքում և շաբաթական թոշակ ինքնուրույն կազմակերպելով իր այցելությունները իրեն հետաքրքրող թանգարաններ և հաստատություններ: 

Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, որոնց ստեղծագործական աշխատանքը սերտորեն կապված է տեղական և համայնական խնդիրների հետ։ Դիմորդները պետք է նաև նշեն, թե այս ծրագիրը ինչով է օգնելու նրանց իրենց ստեղծագործական գործունեության տվյալ փուլում:

Կացության պահանջներ․

 

1. ԱՀԿՊ-ն իր հայեցողությամբ կընտրի մեկ աշխատանք կա՛մ ընտրված դիմորդի պորտֆոլիոյից, կա՛մ կացության ընթացքում ստեղծաված աշխատանքներից:

 

2. Ծրագրի վերջում ընտրված դիմորդը պետք է Ակադեմիայում հանրությանը ներկայացնի Նյու Յորքից ստացած իր տպավորությունները, ինչպես նաև նոր ստեղծված աշխատանքները։ 

Դիմումի պահանջներ՝

 

Պորտֆոլիո, որտեղ ներկայացված կլինեն դիմորդի վերջին և ամենաբնութագրական աշխատանքնքները

Անձնական կայքէջի հղում

Դիմորդի ստեղծագործական մոտեցումը ներկայացնող տեքստ (300 բառ)

Հակիրճ կենսագրություն կամ CV 

Դիմում նամակ այն մասին, թե դիմորդն ինչ է պատրաստվում իրականացնել կացության ծրագրի ընթացքում։ 

 

Ընտրության գործընթաց․

 

Դիմորդին ընտրում է արվեստաբանների, կուրատորների, արվեստագետների և մշակութային այլ մասնագետների միջազգային հանձնաժողովը։ Դիմորդներից ընտրվելու է մեկը։

 

Դիմորդները ընտրության արդյունքների մասին կիմանան 2026 թվականի մարտի 10-ին։

Application

© 2022 by Atamian Hovsepian Curatorial Practice

bottom of page